Էլեկտրակապի Միջազգային միության (ITU) տվյալներով աշխարհում 6 միլիարդ մարդ  բջջային հեռախոս ունի: Նրանց մեկ երրորդը  (մոտ երկու միլիարդ մարդ)` Չինաստանի եւ Հնդկաստանի բնակիչներ են:

Միաժամանակ, գնալով աճում է բջջային լայնաշերտ կապը. սմարթֆոնների գները իջնում են, ինչի հետեւանքով մարդկանց համար այժմ հեշտ է օգտվել այլ տեսակի ծառայություններից: Վերջին տարվա ընթացքում  բջջային լայնաշերտ կապի ծառայության աճը հասել է աշխարհում 40 տոկոսի եւ 78 տոկոս` զարգացող երկրներում, ասվում է  ITU հաղորդագրության մեջ:

Ընդ որում, ամբողջ աշխարհում տնային պայմաններում ինտերնետի արժեքը 2008-2011 թթ-ին ընկել է 75 տոկոսով, եւ առավել դա վերաբերում է զարգացող երկրներին:

Բջջային հեռահաղորդակցություն պատրաստող ասոցացիաները (CTIA) նույնպես հայտնել են, որ 2011 թ-ից մինչեւ 2012 թ-ի հունիսը 1,1 միլիարդ ամերիկացիներ  կիրառել են բջջային կապով ինտերնետ, ինչը 104 տոկոսով բարձր է անցյալ տարվա համեմատ: Հետաքրքիր փաստ է ներկայացրել 3dnews.ru-ն. ԱՄՆ-ում բջջային ինտերնետի օգտատերերի թիվը ավելի մեծ է (322 միլիոն), քան բնակիչների թիվը  (314 միլիոն):