Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հոկտեմբերի 18-ին կայցելի Վրաստան: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Գրիգոլ Մգալոբլշվիլին: Ըստ նրա` Ապաթուրայի այցի օրակարգը ներկայումս ճշտվում է:

Մգալոբլշվիլին հայտնել է, որ Վրասան այցի ընթացքում Ապաթուրայը հանդիպումներ կանցկացնի հիմնական նախարարություններում, ինչպես գործող իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ թվարկված թեկնածուների հետ, հաղորդում է  «Նովոստի Գռուզիան»:

Գործակալությունը նաեւ հայտնում է, որ հոկտեմբերի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գնահատող առաքելության այցը Վրաստան: