Ռուսաստանի Ուխտա քաղաքի 16-ամյա աղջիկը կասկածվում է սեփական մոր սպանության պատվերի մեջ:  Սպանության դիմաց աղջիկը հանցագործին հազար դոլար է  խոստացել: Նախնական տվյալներով հղի աղջիկը նման քայլ է դիմել իր ընկերոջ հետ հանդիպումները շարունակելու համար, ումից երեխա է սպասում: Մայրը չի ողջունել նրանց հարաբերությունները, հաղորդում է ՆՏՎ-ն:

Ինչպես պարզաբանում է  «Կոմսոմոլսկայա պրավդան», աղջկա հղիության նախնական տվյալները չեն հաստատվում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մայրը դեմ է եղել անչափահաս դստեր ամուսնությանը: Միեւնույն ժամանակ, ծնողը դեմ չի եղել որպեսզի երիտասարդները պարզապես հանդիպեն: Երբ նա իր կարծիքն է հայտնել աղջկան, վերջինս որոշել է  ծայրահեղ քայլի դիմել` վարձելով 27-ամյա մարդասպանին:

«Մարդասպանը», ով համաձայնել է սպանել կնոջը, հետագայում հրաժարվել է եւ որոշել է իրավապահ մարմիններին դիմել: Աղջկան ձերբակալել են հոկտեմբերի 13-ին:

Չկայացած փեսացուն ծանոթ է եղել հարսնացուի նախաձեռնություններին, սակայն, երեւում է սիրելիի բարդ բնույթը  նրա  սրտով է եղել: