ԱԺ ՀՀԿ-ը խմբակցությունը սպասում է` Վարդան Օսկանյանը ցուցմունք տա, ապացուցի, որ իրոք անմեղ է, որից հետո բնականոն կշարունակվեն ԱԺ աշխատանքերը:Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ան պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Նրա խոսքով, իրենք ընդամենը արդարդատությանը ճանապարհ են տվել գործը առաջ տանելու համար: Հարցին, թե Վարդան Օսկանյանին որպես նախագահի թեկնածու տեսնում է, թե ոչ, պատգամավորն ասաց, որ նախագահի ամենահնարավոր եւ ընդունելի թեկնածուն իր համար գործող նախագահ Սերժ Սարգսյանն է:
«Ես Վարդան Օսկանյանին չէի ընտրի, որպես նախագահի թեկնածու: Ես նրան տեսնում եմ որպես ԱԺ պատգամավոր»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը եւ հավելեց, թե ընդդիմադիր դաշտում միասնական կողմնորոշում դեռ չի տեսնում: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործով ԱՄՆ դեսպանի հայտարությանը, Կարապետյանն ասաց, որ այդ հայտարարությունը գործը համակողմանի չուսումնասիրելու արդյունք է: Պատգամավորը հույս հայտնեց , որ նախագահական ընտրությունները կանցնեն առանց ցնցումների: Ինչպես նաեւ նշեց, որ այսօրվա ընտրությունները ինսունականներից տարբերվում են:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























