Ռուսաստանը կարող է ճանաչել Մերձդնեստրը Մոլդովայի` պետական սուվերենության եւ չեզոք երկրի կարգավիճակը կորցնելու դեպքում, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Սերգեյ Գուբարյովը Տիրասպոլում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Մոլդովայի սուվերենության եւ չեզոքության կորստի դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կվերադառնա Մերձդնեստրի ինքնորոշման հարցի ճանաչմանը»,- ասել է նա, ավելացնելով, որ հակամարտության կարգավորման վերջնական նախագիծը պետք է ընտրեն կողմերը` փոխզիջման հիման վրա:
Բանակցությունների նպատակը Տիրասպոլի եւ Քիշնեւի միջեւ հետագա համագոյության կառուցումն է: Թե ինչ ձեւաչափով եւ ինչ մոդելով, դա արդեն պետք է Տիրասպոլն ու Քիշնեւը որոշեն»,- ընդգծել է դիվանագետը, նշելով, որ յուրաքանչյուր առանձին դեպքում սառեցված հակամարտությունների կարգավորումը պետք է տեղի ունենան սեփական սցենարով: Նրա խոսքով, չի կարելի նմանատիպ բոլոր իրավիճակներին նույն ձեւ մոտենալ եւ նրանցից յուրաքանչյուրը պետք է մանրամասն քննության եւ հաստակ որոշումների մշակման ենթարկվեն:
Ինչպես փոխանցում է «Ռոսբալտը», Գուբարյովը նշել է, որ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է երկու կողմերին բավարարող ելք գտնել, իսկ եթե նման բան չլինի, ապա ռուս դիվանագետի խոսքով պետք է անցնել պլան «Բ»-ի քննարկմանը:





























