Լեռնային-ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, Բաքվում հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը: Նա կարծում է, որ դիվանագիտական բանակցությունները պետք է շարունակվեն:

Ռուբինը հիշեցրել է Մինսկի ԵՀԱԿ խմբի հայտարարությունը. «կողմերը չպետք է այնպիսի քայլեր կատարեն, որոնք հարաբերությունները կլարեն: Որպես համանախագահող երկիր` մենք աջակցում ենք Մինսկի խմբին այս հարցում»,-հայտնել է նա, փոխանցում է ԱՊԱ-ն: