Վրաստանում 10-ամսական Բարբարա Ռաֆալյանցի սպանութան գործի շրջանակներում  հարցաքննվել են «Ինֆո-9»-ի լրագրողները: Գործակալության լրագրող Էլզա Պապոշվիլին հաղորդել է, որ նրանք ոստիկանությանն են հանձնել դեպքի գիշերը նկարահանած նութերը:

Պապոշվիլին  «Գրուզիա օնլայն» գործակալությանը հայտնել է, որ իր հետ միասին հարցաքննվել են նաեւ գործակալության օպերատորը եւ վարորդը, ումից էլ նրանք իմացել են երեխայի սպանութան մասին: Գործակալության աշխատակիցներին հարցաքննել են, քանի որ նրանք  լրատվամիջոցներից առաջինն են ժամանել դեպքի վայր:

«Քննիչներին հետաքրքրում էր, թե մենք ինչ գիտենք, ինչ ենք տեսել, եւ կարող ենք ինչ որ նոր բան ասել: Մենք պատմել ենք այն ինչ տեսել ենք եւ նկարահանել ենք:  Ոստիկանները մեզ խնդրել են ներկայացնել նախնական նյութը: Հույս ունենք, որ նրանք արժեքավոր ինչ որ բան կգտնեն»,- պատմել է Էլզա Պապոշվիլին: Նրա խոսքով, նրանցից նաեւ մատնահետքերն են վերցրել: Լրագրողը ոստիկաններին պատմել է, որ նրա մատնահետքերից կարող են լինել գինու մառանի դռան վրա, քանի որ մահացած երեխայի տեսքից նա իրեն վատ է զգացել եւ հենվել է դռանը:

Սեպտեմբերի 10-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ Կոլագի գյուղում կես ժամ որոնումներից հետո գինու տակառում խեղդված են հայտնաբերել տաս ամսական Բարբարա Ռաֆալյանցին: Տակառը փակված է եղել քարե կափարիչով: Աջնակի ծնողները հայտնել են, որ   տեղի ունեցածը կապում են իրենց ազգականուհու` «Վրացական երազանք»-ի ակտիվիստուհու  քաղաքական գործունեության հետ, որին, նրանց խոսքով, բազմիցս սպառնացել են ազգային շարժման ակտիվիստները: