«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 15-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.75 դրամ: Նախորդ՝ հոկտեմբերի 12-ի գործարքների համեմատ փոխարժեքի փոփոխություն տեղի չի ունեցել: 

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.1 մլն դոլար: Ընդ որում՝ բոլոր 10 գործարքներն իրականացվել են միեւնույն փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում եւ վաճառվում է 406-410 դրամ միջակայքում;

Forex միջազգային շուկայում անհանգստություններ կային, որ հոկտեմբերի 18-19 Եվրամիության գագաթաժողովում պարտքային խնդիրների վերաբերյալ հանմաձայնություններ չեն լինի, ինչը ժամանակավորապես ազդեց նաեւ եվրոյի փոխարժեքի վրա: Սակայն կեսօրից հետո եվրոն ամրապնդվեց, եւ ներկայում գտնվում է 1.2972 դոլար մակարդակի մոտ:

Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարն այսօր թանկացել է եւ արժե 31.0791 ռուբլի: