Հայկական «Գոլդեն Գրեյֆ Արմաս» ընկերությունը 15 միլիոն եվրո է ներդրել Հայաստանում` Արագածոտնի մարզում գինու եւ կոնյակի գործարանի շինարարության մեջ: Գործարանի բացմանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Ինչպես նշել է ձեռարկության սեփականատեր Արմեն Ասլանյանը, այս տարի ընկերությունն արտադրել է առաջին 1000 տոննա խաղողը, որից մոտ 400 տոննան եղել է սեփական խաղողագործական ընկերության հումքը: Խաղողագործներից խաղողը գնվել է  1կգ-ը 140 դրամով, «Արենի» տեսակը` 1 կգ-ը  230 դրամով: Գործարանում տեղադրված են հակակարկտային երեք կայաններ, որոնք կպաշտպանեն բերքը: Ձեռնարկությունում կաշխատի մոտ 200 մարդ:

«Գոլդեն Գրեյֆ Արմասը» պատրաստի արտադրանքը նախատեսում է արտահանել. պայմանավորվածություն կա ամերիկյան, եվրոպական եւ ռուսական գնորդների հետ: