2012թ. հոկտեմբերի 14-ին «Յունիբանկը» տոնեց հիմնադրման 11-ամյակը: Ավանդույթի համաձայն, ծննդյան օրը բանկը` որպես նվեր քաղաքին, Ազատության հրապարակում կազմակերպել էր հայտնի երգչուհի In Grid-ի համերգը: Երգչուհին գերեց հանդիսատեսին իր յուրահատկությամբ եւ անմիջականությամբ` ստիպելով բոլորին պարել կրակոտ ռիթմերի ներքո:   

«Ծնունդդ շնորհավոր Երեւան, ծնունդդ շնորհավոր Յունիբանկ: Մենք մեծ հաճույքով մեկ անգամ եւս կընդունեք Հայաստան գալու հրավերքը, այստեղ հիանալ է», -  ողջունեց ներկաներին  In Grid –ը:

Համերգը եզրափակվեց  DJ շոու-ծրագրով: Իրենց լավագույն կատարումները ներկայացրեցին Armenian Music Awards 2009-ի «Տարվա լավագույն պարային եւ էլեկտրոնային ալբոմը» անվանակարգում հաղթող ճանաչված DJ C-rouge-ը, Geometria.ru նախագծի «Տարվա հայտնություն 2009» անվանակարգի հաղթող DJ Leon Gris-ը, ինչպես նաեւ ակումբային ճանաչված դիջեյներ Deep Danny-ն եւ DJ Samwell-ը: