Ոստիկանական բաժանմունքում քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ ծառայողական հետաքննությունը շարունակվում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ոստիկանության մամուլի ծառայությունից: Ծառայողական հետաքննության ընթացքի վերաբերյալ դեռեւս որեւէ տվյալ  չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ միջադեպից անցել է արդեն 2 շաբաթ: Հոկտեմբերի 3-ի երեկոյան գողության կասկածանքով ոստիկանների կողմից Կենտրոնի բաժանմունք բերման են ենթարկվել 5 երիտասարդներ, այդ թվում` Ռ. Օ.-ն: 28-ամյա երիտասարդը պնդում է, որ իրեն ծեծել են եւ  սպառնացել սեռական բռնությամբ: Խոստովանական ցուցմունքները տրվել են ճնշման տակ, պնդում է Ռ. Օ.-ն:

Միջադեպի մասին լուրը տարածել էր մարդու իրավունքների գրասենյակը: