Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ալ Ահդարա Ալ Իբրահիմիի ներկայացուցիչ ԱՀմադ Ֆաուզին հայտարարել է, որ Սիրիա  ՄԱԿ-ի խաղաղարարներ ուղարկելու հարցը չի քննարկվել: Պատասխանելով տեղեկության հավաստիության մասին հարցին, որը հրապարակել էր «Sunday Telegraph»-ը, Ֆաուզին ընդգծել է, որ  այն իրականությանը չի համապատասխանում, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:  

Ըստ «Sunday Telegraph»-ի ունեցած տվյալների` ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը վերջին շաբաթներն անցկացրել է  իրադրության եւ այն հարցի ուսումնասիրմամբ, թե որ երկրները պատրաստ կլինեն Սիրիա ուղակել իրենց զինվորներին: Ըստ հրատարակչության տվյալների` Իբրահիմին դիմել է այն պետություններին, որոնց զորքերը ՅՈՒՆԻՖԻԼ-ի  կազմում են: ՅՈՒՆԻՖԻԼ-ում գլխավոր ներդրումն ունեն Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան եւ Իռլանդիան: