Մոտ 10 մահմեդական հոկտեմբերի 14-ին հավաքվել են Google-ի լոնդոնյան գրասենյակի մոտ` հույս ունենալով այդ կերպ ստիպել ընկերության ղեկավարությանը YouTube-ից հեռացնել «Մահմեդականների անմեղությունը» հոլովակը:Սակայն ընկերությունը նրանց խնդրանքին ականջ չի դրել եւ չի պատրաստվում հեռացնել հոլովակը: Մահմեդականության հետեւորդները խոստացել են շարունակել բողքի ակցիաները ողջ աշխարհում:
Google-ի բրիտանական գրասենյակի առջեւ բարիկադ է կառուցվել եւ կեսօրին այնտեղ են հավաքվել մարդկանց բազմություն, որոնց ցուցանակներին գրված է. «Մենք մեր կյանքից ավելի ենք սիրում մեր մարգարեին» եւ «Մուհամեդ մարգարեն ազատ խոսքի հիմնադիրն է»:
Բողոքի ակցիայի կազմակերպչի խոսքով, հետագա ակցիաները տեղի կունենան աշխարհի տարբեր երկրներում Google ընկերութան գրասենյակի մոտ:
YouTube ընկերության ներկայացուցիչը, մեկնաբանելով բողոքի ակցիան, ասել է, որ ինքն ու իր գործընկերները փորձում են ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը կարող է հաճույք ստանալ եւ սեփական միտքը հայտնել:
Հիշեցնենք, որ «Մահեդականների անմեղութունը» 15 րոպեանոց ֆիլմում Մուհամեդ մարգարեն հանդես է գալիս արյունարբու կնատյացի, անառակի դերում: Ֆիլմը անկարգություններ են առաջ բերել մահմեդական բազմաթիվ երկրներում, ինչը մարդկային զոհերի է հանգեցրել:





























