Միավորված «Աֆիշաներ» եւ Rambler ընկերությունները, «Ֆինամ» հոլդինգը եւ ներդրումային Skagit ընկերությունը համաձայնություն են ստորագրել Rambler-ի կողմից «Բեգուն» կոնտեքստային գովազդի ծառայության 49,9 տոկոս ակցիաներ ձեռք բերելու շուրջ: Նախկինում ընկերությանը պատկանում էր «Բեգուն» 50,1 տոկոս ակցիաները: Գործարքի արդյունքում, որի գումարը չի բացահայտվում, միավորված ընկերութունը կդառնա ակտիվի միակ սեփականատերը:
Բացի այդ, գործարք ավարտից հետո միավորված ընկերութունները «Բեգուն» եւ Price.ru-ի հիման վրա կսկսեն իրականացնել էլեկտրոնային բիզնեսի հետ կապված իրենց նախագծերը, փոխանցում է ՌԲԿ-ն:
Աֆիշաներ» եւ Rambler ընկերությունների կազմի մեջ մտնում են «Աֆիշա» ինտերնետ-միջոցները, ինտերնետ-պորտալը եւ Rambler.ru որոնողական համակարգը, տեղեկատվակ Lenta.ru, Price.ru կայքերը, «Rambler Տելեկոմ» ինտերնետ-պրովայդերը, Index20 գովազդային գործակալությունը եւ այլն: Միավորված ընկերութունների ամենամսյա այցելությունների թիվը անցնում է 23,3 միլիոն մարդոջ սահմանը: Միավորված ընկերությունը մտնում է «ՊրոֆՄեդիա» հոլդինգի մեջ:





























