ԵՄ-ն մեկ տարով երկարացրել է Բելառուսի դեմ պատժամիջոցները` միաժամանակ պահանջելով ազատել  այդ երկրի բոլոր քաղբանտարկյալներին: Նման որոշում է կայացվել հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի նախարարական հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

ԵՄ-ի «սեւ ցուցակում» Բելառուսի ղեկավարության 250 ներկայացուցիչ կա, այն ամենաերկարն է: Այդ ցուցակի բոլոր անդամներին արգելվում է մուտքը ԵՄ երկրներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: