Եկատերինբուրգի բնակելի շենքում պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, տուժել է հինգ մարդ: Հոկտեմբերի 15-ին պայթյուն է որոտացել 9 հարկանի բնակելի շենքի երկրորդ հարկում:

Փրկարարները շենքից դուրս են բերել 30 մարդ: Երկուսը ծանր վիճակում է եղել, նրանցից մեկը` գազային ծառայության աշխատակիցը, մահացել է:

Վարկածներից մեկի համաձայն գազի արտահոսքի պատճառով բնակարանում գազ է կուտակվել, որն էլ կարող էր դառնալ պայթյունի պատճառ: Եկատերինբուրգի պաշտոնական կայքի փոխացմամբ, տուժածների թվում են գազի ծառայութան երեք աշխատակիցներ, ովքեր ժամանել էին հարեւանների կանչով: Տուժածներից մեկին պայթյունի ալիքը դուրս է նետել բնակարանի լուսամուտից: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է գտնվում: Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել բնակարանի բնակիչների կողմից ինքնաշեն կերպով գազ միացնելու փորձի հետեւանքով: