Բաքվում կայանալիք տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 12-րդ գագաթաժողովին մասնակցելու համար Բաքու մեկնող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում չի անցկացնի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, այս օրերին, երբ Թուրքիայի եւ Իրանի հայացքները Սիրիայի հարցում սկսվում են խստորեն տարբերվել, բոլորի հայացքներն ուղղված էին Բաքվում Էրդողան-Ահմադինեժադ հնարավոր հանդիպմանը։
Սակայն երկուր ղեկավարների միջեւ հանդիպում նախատեսված չէ, ինչը թույլ է տալիս մեկնաբանել, որ երկու երկրների միջեւ հակասություններն ավելի են խորանում։




























