Որպես սիրո հորմոն հայտնի պեպտիդ օքսիտոցինն օգնում է հաղթահարել ալկոհոլային կախվածությունը, հայտարարել են Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները:

Հետազոտողների խումբն ալկոհոլային կախվածություն ունցող  11 կամավորների առաջարկել են  օքսիտոցին: Արդյունքում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր օքսիտոցին են ընդունել, նկատվել է ալկոհոլի նկատմամբ կախվածության նվազում  եւ վիճակի կայունացում:

Գիտնականներին առայժմ պարզ չէ, թե ինչպես է օքսիտոցինն ազդում մարդկանց վարքագծի վրա, նրանք միայն ընդգծում են, որ այն կողմնակի ազդեցություններ չունի: