Ստեփանավան քաղաքում հոսանքահարումից մահացած 23-ամյա երիտասարդն աշխատում էր ԱԱԾ-ի սահմանապահ զորքերում: Ինչպես Ստեփանավան քաղաքից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հոսանքահարված, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Դոխոլյանը իր երկու ընկերների հետ շրջանառվող լուրերի համաձայն գնացել են հոսանքով ձուկ որսալու՝ նախկին «ԳԷՍ»-ի շենքի տարածքում, որտեղ էլ տեղի է ունեցել դժբախտ պատահարը:
35000 վոլտ լարում ունեցող հոսանքը հարվածել է 23-ամյա երիտասարդին: NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով, Գեւորգ Դոխոլյանի հայրը 2 տարի առաջ Դուսաստանի դաշնությունում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: 23 ամյա երիտասարդը աշխատում էր ԱԱԾ-ի սահմանապահ զորքերում, եւ հերթափոխը հանձնել էր երեկ, ու արդեն այսօր տեղի է ունեցել նշված դեպքը: Փրկարարները եւ ոստիկանները դիակը մոտ 3 կմ ոտքով հասցրել են մինչեւ շտապօգնության մեքենան:
Իսկ կատարվածի մասին ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգել է Գևորգ Դոխոլյանի հետ նշված վայրում գտնվող նրա ընկերը՝ 36-ամյա Արամ Նադիրյանը:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի



























