Լիբիայի բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել` 120 բանտարկյալներ փախել են Տրիպոլիի Ջուդայդա բանտից: Ըստ Լիբիայի իշխանությունների հաղորդման` 60 մարդ արդեն բռնվել են եւ վերադարձվել բանտ: Դեռեւս հայտնի չէ թե նրանց ինչպես է հաջողվել լքել հսկվող հաստատությունը: Հաղորդվում է, որ փախստականները տարբեր երկրների քաղաքացիներ են։

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ջուդայդան Տրիպոլիի ամենախոշոր բանտերից է: Իրավապաշտպանները բանտի աշխատակազմին մեղադրում են բանտարկյալների իրավունքները ոտնահարելու մեջ: 

Ըստ Լիբիայի Ազգային գվարդիայի պետ Խալեդ Շարիֆի` բանտարկյալներից ոմանք Աֆրիկայի տարբեր երկրներից ապօրինի ներգաղթածներ են: Մյուսները՝ լիբիացիներ, որոնք դատապարտված են եղել քրեական հանցագործության համար: Թաղամասում, որտեղ գտնվում է բանտը, հաստատվել են բլոկպոստեր` փախստականների տեղաշարժը դժվարացնելու համար: