Պարզվում է՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի տարբեր ու գրեթե բոլոր հանդիպումներին եւ քաջատեղյակ է նրանց միջեւ բոլոր պայմանավորվածություններին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Երեկ Արզումանյանը «Ժամանակին» տեղեկացրեց, որ Քոքոբելյանի կողմից մանդատ հանձնելու մասին համաձայնություն իր ներկայությամբ ձեռք չի բերվել։ Մեր հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցության հույս մնո՞ւմ է, Արզումանյանը պատասխանեց. «Դեռ որեւէ բան չի եղել։ Եղել է թյուրըմբռնում, որը հուսով եմ՝ կհարթվի։ Կապրենք՝ կտեսնենք»,- գրում է «Ժամանակը»:





























