ԱՄՆ-ի Պետդեպի քարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսի մահվան պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 15-ին CNN-ի եթերում, երբ պաշտոնական այցով գտնվում էր Պերուում:
Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը որոշում չեն կայացրել հյուպատոսության շենքի պաշտպանության վերաբերյալ, քանի որ դա պետքարտուղարի պարտականությունն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա զինված խմբի հարձակման հետեւանքով զոհվել էին դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը եւ եւս 3 աշխատակիցներ:





























