Գիտնականները պարզել են, թե ում է պատկանում Ֆլորիդայի ափերին հայտնաբերված հսկայական  աչքը. այն ծովային գիշատիչ թրաձկան աչք է: Նման եզրակացության են հանգել Ֆլորիդայի կենսաբանության եւ բնության պահպանման ինստիտուտի ծովային կենսաբանները, հայտնում է LifeNews-ը:

Դատելով աչքի վնասվածքներից` գիտնականները եզրակացրել են, որ աչքը օվկիանոս է նետել ձկանը բռնած տեղացի ձկնորսը: Մոտ ժամանակներս փորձաքննություն կանցկացվի, հիպոթեզը վերջնական հաստատելու համար: