Երեկ Երեւանում խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե իբր Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության։  Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

 «Իսկությունը պարզելու նպատակով զանգահարեցինք պարոն Հովհաննիսյանին, ով հենց այդ պահին գտնվում էր հիվանդանոցում։ Վերջինս պարզաբանեց.

-Սպորտով զբաղվելու ընթացքում ոտքս վնասվել էր, կատարվել էր վիրահատություն։ Այժմ պատրաստվում եմ ոտքի մեկ այլ վիրահատության։ Այսօր առողջական վիճակս կարելի է ասել կայուն է, լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ երկու շաբաթից արդեն լրիվ առողջ կլինեմ»,- գրում է«Իրավունքը»: