Ավելի քան 120 մարդ է ձերբակալվել Տանզանիայում քրիստոնեական սրբավայրերի վրա հարձակվելու փորձի համար: Մահմեդականների շրջանակում հուզումները առաջ են եկել այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, որ իբր քրիստոնյա տղան կարիքները հոգացել է Ղուրանի վրա:

BCC-ի տվյալներով, անչափահասը գրազով միզել է Ղուրանի վրա. նրա մահմեդական ընկերը վստահեցրել է, որ նա ով փորձի կեղտոտել սուրբ գիրքը օձ կդառնա: Տղան որոշել է գործով ապացուցել հակառակը:

Միջկրոնական երկխոսության տանզանական հանձնաժողովի ներկայացուցիչները, շեյխ  Ալհադի Մուսան կոչ են արել մահմեդականներին ողբերգություն չսարքել ստեղծված վիճակից: Նա ենթադրում է, որ երեխայի արարքը չպետք է ողջ քրիստոնյա համայնքի դիրքորոշումը համարել:

Չնայած հաշտեցման կոչերին` հարյուրավոր մահմեդականներ հրդեհել են Դար-Էս-Սալամ քաղաքի մի շարք եկեղեցիներ: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, երկրի նախագահ Ջակայա Կիկվետեն ընդունել է, որ մահմդեկանները վիրավորված լինելու պատճառ ունեն: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը կոչ է արել բնակիչներին զերծ մնալ բռնություններից: