Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ` Իլհամ Ալիեւի եւ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը:
Իլհամ Ալիեւի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն կողմերը կարեւորել են Բաքվում տեղի ունեցող Տնտեսական համագոծակցության կազմակերպությունների (ՏՀԿ) անդամ-երկրների ղեկավարների մասնակցությամբ 12-րդ գագաթնաժողովի նշանակությունը եւ հույս են հայտնել, որ այն կաջակցի կազմակերպության անդամ-երկրների միջեւ հետագա համագործակցության ամրացմանը:
Երկների ղեկավարները գոհունակություն են հայտնել քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկու երկրների միջեւ երկկողմանի հարաբերությունների զարգացման աստիճանից: Նրանք նշել են, որ մի շարք այլ ոլորտներում եւս հարաբերությունների զարգացման համար լավ հնարավորություններ կան, փոխանցում է «Ադրբեջանի նորությունները»:
Հոկտեմբերի 15-ին Իրանի նախագահը Բաքու է ժամանել ՏՀԿ անդամ-երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար:





























