Աստղագետները մոլորակային արտասովոր գերկոմպակտ համակարգ են հայտնաբերել: Դրանում հինգ մոլորակները տեղակայված են երկրային ուղեծրի շառավղից 12 անգամ փոքր շառավղով տարածությունում: Հայտնագործումը կատարվել է «Կեպլեր» աստղադիտակի օգնությամբ: Համակարգը Երկրից 1,1 լուսատարի հեռավորության վրա է գտնվում` Քնար համաստեղությունում:

Ֆլորիդայի համալսարանի աստղագետ Դերին Ռագոզինն անսովոր համակարգը  KOI-500 է անվանել:

Գիտնականի խոսքով` հինգ մոլորակներ իրենց աստղի շուրջ պտտվում են 150 անգամ փոքր տարածքում, բայց, դրա հետ մեկտեղ, այնքան նյութ ունեն, որը կբավարարի Երկրի չափերի մի քանի մոլորակներ ստեղծելուն, գրում է ՌԻԱ Նովոստին:

Համաձայն գիտնականի հաշվարկների` հինգ մոլորակներից չորսը միաժամանակ են շարժվում ուղեծրում: