ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինը հոկտեմբերի 18-ին կայցելի Հայաստան:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը NEWS.am-ին հայտնեց, որ պետքարտուղարի տեղակալը Երեւանում մասնակցելու է տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հանդիպմանը:
Հարցին, թե Էրիկ Ռուբինն այլ հանդիպումներ ունենալու է, դեսպանատնից հայտնեցին, որ այս պահի դրությամբ այդքանը կարող են հայտնել, հետագայում կհայտարարվի, եթե այցի օրակարգում նման հանդիպումներ նախատեսված լինեն:





























