Էգոիստներն ալտրուիստներից շատ ավելի երջանիկ են. նման եզրակացության են հանգել ամերիկացի հոգեբանները` հիմնվելով փողային ոչ խորամանկ փորձի վրա: Գիտնականները  երջանկության պարզ բաղադրատոմս են հայտնաբերել. սեփական շահերը հետապնդելու հնարավորություն` առանց մեղքի զգացում ունենալու:

Փենսիլվանիայի համալսարանի փորձարկմանը մասնակցել են 216 կամավորներ, գրում է Live Science-ը: Փորձի յուրաքանչյուր մասնակցի երեքական դոլար են տվել. մի խմբին ասել են, որ գումարը պետք է տրամադրել բարեգործությանը, մյուսին` սեփական կարիքներին: Երրորդ խմբին ասել էին, որ գումարը կարող են տնօրինել սեփական հայեցողությամբ:

Պարզվել է, գումարն ամենաշատը երջանկացրել է երկրորդ խմբի մասնակիցներին. նրանց ասել էին, որ փողը կարող են իրենց վրա ծախսել` ազատելով սեփական եւ ուրիշների շահերի միջեւ ծանր ընտրություն կատարելուց: Այդկերպ նրանք կարող էին էգոիստի պես վարվել` առանց խղճի խայթի:

Համոզվելու համար համանման մեկ այլ փորձ են կատարել, արդյունքը նույնն է եղել:

Վերջում մասնակիցներին հարցրել են, թե արդյոք իրենց կպահեն տված գումարը: Մի մասին ասել են, որ կարող են իրենք ընտրել, մյուս մասին` որ համակարգիչը պատահական սկզբունքով կընտրի: Արդյունքում, նրանք, որոնց համակարգիչն էր ընտրել, ավելի երջանիկ են եղել, քան սեփական որոշմամբ գումարը վերցրածները կամ այն կիսածները: