Հալեպ քաղաքի Սեյիդ-Ալի թաղամասում տեղի ունեցած մարտերի հետեւանքով երկու հայ է զոհվել, եւս մեկը վիրավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով, զոհվել է 34-ամյա Օվսայի Ալիպան եւ 31-ամյա Միսակ Քեհեյանը, եւս մեկ հայ վիրավորվել է: Ներկայումս նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այսպիսով, կես տարվա ընթացքում Սիրիայում զոհված հայերի թիվը հասավ 37-ի:
Միեւնուն ժամանակ, Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ Հալեպում կառավարական ստորաբաժանումները գրոհել են Վալիդ Բիլալ դպրոցի մոտ գտնով ահաբեկիչների բազաները: Բախման արդյունքում ոչնչացվել են ընդդիմության մեծ քանակությամբ գրոհայիններ եւ ահաբեկիչ-վարձկաններ, որոնց մարմինները ցուցադրվել են Հալեպի հեռուստաընկերության եթերով:





























