Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 65-րդ կմ-ին «ԵՐԱԶ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























