Երեւանում ամփոփվել են «Հայաստանում սեյսմիկ ռիսկերի կառավարման պլանավորում եւ գնահատմում» երկամսյա ծրագրի արդյունքները: Այն իրագործվել է Հայաստանի ԱԻՆ-ի եւ ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից՝ 2010-2012 թվականներին:

Այդ ընթացքում Երեւանում անցկացվել է սեյսմիկ ռիսկի գնահատում, ուսումնասիրվել է ավելի քան 4 հազար բազմաբնկարան շենքերի, ճանապարհների, ենթակառուցվածքների վիճակը, մշակվել է սեյսմիկ աղետների ժամանակ կառավարման եւ բնակչության տարհանման պլան, Երեւանի շրջաններում ներդրվել է սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր համակարգ, որի առիթով տեղադրվել են 5 սեյսմոգրաֆներ: Գրունտի ուսումնասիրման համար սարքավորումը բերվել է Ճապոնիայից:

Երեւանում սեյսմիկ աղետների ժամանակ կառավարման պլանն առաջին նման պլանն է Հայաստանում: Այն կազմված է մի քանի մասերից՝ հնարավոր աղետներին պատրաստ լինել եւ նվազագույնի հասցնել հետեւանքները, արձագանքել աղետին եւ վերականգնում:

Երեւանում ներդրված համակարգը եւ սեյսմոգրաֆները թույլ են տալիս աղետից երեք րոպե անց ունենալ տեղի ունեցածի պատկերը: