ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը 8 միլիոն դոլար կտրամադրի լիբիական կառավարությանը, որոնք կծախսվեն  «ծայրահեղականների» եւ ժողովրդական հուզմները ճնշելու համար ստեղծվելիք ստորաբաժանումներ ստեղծելու վրա:

Անցյալ ամիս Օբամայի գրասենյակը ստացել է կոնգրեսի համաձայնութունը լիբիական էլիտար զորքեր ստեղծելու նպատակով մոտ 8 միլիոն դոլար փոխանցելու համար, որում կծառայեն մոտ 500 զինվոր, գրում է The New York Times-ը, վկայակոչելով կառավարական փաստաթղթերը:

Ամերիկյան պաշտոնյաները նշում են, որ ուսումնավարժանքները կարող են վարել ամերիկյան զինծառայողները. «քանի որ նրանք արդեն հակաահաբեկչական գործողությունների փորձ ունեն Յեմենում եւ Պակիստանում»,-հաղորդում է  «Գազետա.ru»-ն: Փաստաթղթերի համաձայն ենթադրվում է, որ լրացուցիչ 4 միլիոն դոլար կտրամադրվի սահմանների ամրացման համար: