«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 16-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407 դրամ: Երեկվա համեմատ դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0.43 %-ով կամ 1.75 կետով:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 1.65 մլն. դոլար: Բոլոր 9 գործարքներն էլ իրականացվել են միեւնույն փոխարժեքով:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը իջել է մինչեւ 405 դրամ, իսկ վաճառքինը` 408 դրամ:
Forex միջազգային շուկայում եվրոն թանկանում է դոլարի նկատմամբ`եվրոպական ղեկավարների գագաթաժողովից առաջ: Շուկայում տեղեկություններ են տարածվել, որ գագաթաժողովում որոշում կընդունվի խոշոր վարկ հատկացնել Հունաստանին, ինչպես նաեւ օգնության մեծամասշտաբ ծրագիր կիրականացվի Իսպանիայի հետ: Եվրոյի փոխարժեքը ներկայում գերազանցում է 1.3 դոլարը:
Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում նույնպես դոլարը նվազել է ռուբլու նկատմամբ. 1դոլարն արժե 30.9493 ռուբլի:





























