Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում, հոկտեմբերի 18-21-ին նաեւ Գեղարքունիքում եւ Վայոց ձորում սպասվում է անձրեւ, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում` մառախուղ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Քամին հյուսիս-արեւելյան շրջաններում կլինի 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հատկապես ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ` 8-10 աստիճանով:
Երեւանում հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 18-21-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:





























