Հետաքննությունը պարզել է, որ Եկատերինբուրգի բազմահարկ շենքում տեղի ունեցած պայթյունը, որի ժամանակ պայթյունի ալիքը ուսանողին դուրս է նետել լուսամուտից, տեղի է ունեցել ոչ թե գազի արտահոսքի պատճառով, ինչպես հաղորդվել էր նախկինում, այլ նույն ուսանողի կողմից ինքնասպանություն կատարելու փորձի հետեւանքով: Ճշգրտված տվալներով, միջադեպի հետեւանքով հոկտեմբերի 15-ին մահացել է մեկ մարդ, վիրավորվել` 8-ը:
Քննիչները ուսումնասիրում են Փիլիսոփայության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Դմիտրի Շաբարշինի սոցիալական ցանցերի գրությունները: Դժբախտ դեպքից մի քանի րոպե առաջ տղան մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես պետք է պայթյուն պատրաստել:
Այժմ տղան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Պայթյունի ալիքը նրան դուրս է նետել երկրորդ հարկի լուսամուտից ասֆալտի վրա: Նա այրվածքներ եւ վնասվածքներ է ստացել գլխի հատվածում: Թե ինչն է ստիպել երիտասարդին նման քայլի դիմել, դեռեւս անհայտ է:





























