Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցությունը ռեւանշիստական ծրագրեր չունի եւ նա քաղաքական հետապնդումներ չի իրականացնի: Հոկտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:
Խոսելով ընտրություններում պարտված` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության եւ իշխանությունը վերադարձնելու նրա նպատակների մասին` Իվանիշվիլին նրա հնարավորությունը նվազագույնս է գնահատել. «Անգամ Վրաստանի ամենաթույլ կուսակցությունը ավելի շատ հնարավորություններ ունի, քան ՄԱՇ-ը»,-ընդգծել է նա, փոխանցում է «GHN»-ը: Ընդ որում կառավարության ապագա ղեկավարը նկատել է, որ դա իր անհատական կարծիքն է եւ խոստացել է, որ բոլոր հակառակորդներին, այդ թվում ՄԱՇ-ի նկատմամբ քաղաքավարի վերաբերմունք կցուցաբերվի:





























