Հովհաննես Այվազովսկու, Կոնստանտին Կորովինի, Ալեքսեյ Սավրասովի, Կոնստանտին Սոմովի եւ այլ  նկարիչների աշխատանքները  կներկայացվի MacDougall`s աճուրդի տունը՝ Լոնդոնի Ռուսական արվեստի շաբաթվա շրջանակում, որն ավանդաբար բրիտանական մայրաքաղաքում  անցկացվում է նոյեմբերի վերջին:

Հայտնի ծովանկարիչ Այվազովսկու կտավներից  աճուրդի կհանվի 1859 թվականի «Լուսնյակ գիշեր Ղրիմում» կտավը: Նախնական գինը 120-180 հազար ֆունտ է, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ալեքսեյ Սավրասովից, որը բավական հազվադեպ է աճուրդներում հայտնվում, ներկայացվելու է  «ձկնորսները Վոլգայում» կտավը  (նախնական գինն է 350-500 հազար ֆունտ): Կոնստանտին Կորովինի 1915 թվականին նկարված  «Կուսկովոյի լճակը» կտավը գնահատել են 450-600 հազար ֆունտ: Կներկայացվի նաեւ Նիկոլայ Բոգդանով-Բելսկու  «Աշխատելիս>> նկարը (120-180 հազար ֆունտ):

Աշխատանքների մեծ մասը, բացի Սավրասովի կտավից,  կցուցադրվեն Մոսկվայում` նոյեմբերի 2-4-ը, Զուբովի Տագանկայի տանը: Լոնդոնյան աճուրդները տեղի կունենան նոյեմբերի 25-ին եւ 28-ին: