Ռունետում հոկտեմբերի 16-ի ամենաքննարկվող թեմաներից էր Քսենիա Սոբչակի հրապարակային զրույցը մոր՝ Լյուդմիլա Նարուսովայի հետ, որը տեղի է ունեցել Twitter-ում:
Նամակագրության սքրինշոթն իր միկրոբլոգում տեղադրել է Կորոբկով-Զեմլյանսկին: Քսենիան իր միկրոբլոգում հիացել է Ավդոտիա Սմիրնովայի ստեղծագործությամբ, որը վերջերս դարձել է Անատոլի Չուբայսի օրինական կինը: Սոբչակն այդ կնոջն անվանել է հաջողակ եւ խելացի կին, ինչին ի պատասխան մայրը գրել է. «Դու այդպես որոշեցիր, քանի որ նա կարողացել է հաջող ամուսնանա՞լ»:
Ի պատասխան Քսյուշան հրապարակավ մորը հայհոյել է, հայտնում է eurosmi.ru-ն:
Շատերին Սոբչակի նման պահվածքը զայրացրել է, սակայն շուտով ընթերցողները հասկացել են հեռուստահաղորդավարուհու ագրեսիայի պատճառը: Պարզվել է, որ վերը նշված մեկնաբանությունը Քսենիայի գրառման տակ դրվել էր ոչ թե մոր, այլ կեղծ պրոֆիլից: Եւ այդ մասին արդեն բազմիցս նշվել է, հայտնում է BCM.RU-ն:





























