Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ճապոնական Սիձուոկա նահանգի սաֆարի-պարկում. Էգ փիղը, պաշտպանելով նորածին ձագին, կոխկռտել է խնամողին:
Արտակարգ դեպքի մասին լուրն ստացվել էր հոկտեմբերի 16-ի գիշերվա ժամը երեքին: Հայտնի է, որ ծագումով Լաոսից 30-ամյա մարդն այգում խնամող էր աշխատում նախորդ տարվանից: Նա խնամում էր միայն փղերին: Տղամարդը մտել է վանդակ՝ տեսնելու հոկտեմբերի 14-ին լույս աշխարհ եկած փղիկին: Դա դուր չի եկել մորը, եւ նա մահացու կոխկռտել է խնամողին:
Տղամարդուն չի հաջողվել փրկել, նա մահացել է արյունահոսությունից, հայտնում է «Pravda.ru»-ն: Միջադեպի պատճառով այգին փակ է այցելությունների համար:





























