Շոկոլադը կարող է մարդու մոտ հաճույքի նունպիսի զգացողություն առաջացնել, ինչպես օփիումը: Գիտնականները կապ են նկատել ճարպակալման զոհերի եւ թմրամոլության միջեւ:

Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ շոկոլադը մարդու ուղեղում օփիումի ազդեցություն է ունենում: Լաբորատոր առնետների մոտ, որոնց կերակրել են շոկոլադով, ուժեղ կախվածություն է առաջացրել:

Նախկին հետազոտությունները կապ են հայտնաբերել ողնուղեի ստրիատումի  եւ շարժման միջեւ, իսկ վերջերս գիտությունը պարզել է, ստրիատումը կարեւոր դեր ունի վարքագծում: Սակայն գիտնականներն առաջին անգամ են խոսում ճարապակալման զոհերի եւ թմրամոլության միջեւ եղած կապի մասին: