ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Թեքսաս այցի ընթացքում Հյուսթոնում հանդիպել է Ամերիկայի հրեական կոնգրեսի (AJC) ղեկավար կազմի հետ: Այդ մասին տեղեկացնում է «Nouvelles d'Arménie»-ն: Սուլեյմանովի եւ Ամերիկայի հրեական կոնգրեսի անդամների միջեւ քննարկումները հիմնականում վերաբերել են Ադրբեջանի եւ Իսրայելի երկկողմ հարաբերություններին: Ադրբեջանցի դիվանագետը հիշեցրել է, որ Ադրբեջանը բավարարարում է Իսրայելի էներգետիկական պահանջների 40%-ը:
Բացի այդ, Ադրբեջանի դեսպանը ասացվածք է մեջբերել, որի ծագումը չի հստակեցրել, ընդգծելու համար, որ Ադրբեջանը «հանդուրժողականության նմուշ է» եւ որ դրա ղեկավարները ձգտում են հարգել եւ անգամ քաջալերել երկրի ազգային եւ կրոնական բազմազանությունը:
Իրենց հերթին Ամերիկայի հրեական կոնգրեսի ներկայացուցիչները Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն են հայտնել ահաբեկչության եւ արմատականության դրսեւորումների դեմ վստահ պայքարի համար: Նրանք ընդգծել են ամերիկյան հասարակայնության շրջանում Ադրբեջանի իրականության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը` իբրեւ այս տարածաշրջանում «կրոնների եւ ժողովուրդների միջեւ երկխոսության մոդել»:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի հրեական կկազմակերպությունների Ներկայացուցչական խորհրդի նախագահ Ռիշար Պրասկյեն մտադիր է հոկտեմբերի վերջին այցելել Բաքու:





























