Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին Բաղդատում հանդիպել է PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ղեկավար կազմից 2 հոգու հետ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, այս մասին հայտնել է Իրաքի Սուլեյամանիյե քաղաքում հրատարակվող Awane շաբաթաթերթը։ Նշվում է, թե Իրաքի նախագահի Ջելալ Թալաբանիի ղեկավարած «Քուրդիստանի հայրենասերների միության» (KYB) միջոնրդությամբ տեղի է ունեցել Իրաքի վարչապետի եւ PKK-ի ղեկավար կազմից 2 հոգու միջեւ հանդիպում, որի ժամանակ Իրաքի վարչապետը PKK-ին խոստացել է աջակցություն ցույց տալ, եթե վերջինս Սիրիայում օգնի Ասադին։
Այս հրապարակումից հետո KYB-ի առաջնորդները հերքել են Մալիքի-PKK հանդիպման մասին տեղեկությունները։





























