Microsoft ընկերությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է Surface պլանշետի գները, որը Microsoft-ի սեփական մշակումն է եւ որոնք օգտագործում են Windows 8:

Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, Surface պլանշետը ARM պրոցեսորով եւ Touch Cover ստեղնաշարով կարժենա 599 կամ 699 դոլար՝ կախված հիշողության ծավալներից (32 կամ 64 գիգաբայթ): ՄԻայն 32 գիգաբայթ հիշողությամբ պլանշետը կարժենա 499 դոլար:

Դեռեւս չի հաղորդվում, թե ինչ կարժենան Surface պլանշետները՝ x86 պրոցեսորով: TechCrunch-ը նշում է, որ Microsoft-ը, հավանաբար, պատահաբար է ներկայացրել այդ գները, քանի որ դրանից որոշ ժամանակ անց գների էջը հեռացվել է կայքից, գրում է Lenta.ru-ն:

Microsoft-ն իր Surface պլանշետների ստեղծման մասին հայտարարվել էր այս տարվա հունիսին: Ոչ պաշտոնական տվյալներով, Microsoft-ը պատրաստվում է նույն անվանումով սմարթֆոններ թողարկել: