Ամերիկյան Apple կորպորացիայի iPad mini պլանշետային համակարգչի շնորհանդեսը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 23-ին: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, ընկերությունն արդեն հրավերներ է ուղարկել պրոֆիլային պարբերականների առաջատար լրագրողներին:
Հրավիրատոմսի վրա սպիտակ խնձոր է, իսկ ներքեւում կա գրություն. «Մենք ձեզ ցուցադրելու էլի ինչ-որ բան ունենք» (We've got a little more to show you): Միջոցառումը տեղի կունենա Քալիֆորնիայի նահանգի Սան-Խոսե քաղաքում:
Փորձագետները ենթադրում են, որ կորպորացիան կներկայացնի պլանշետի ավելի փոքր տարբերակը, ինչպես նաեւ կտեղեկացնի 13 դյույմանոց MacBook Pro-ի թողարկման մասին:
Դիտորդները նշել են, որ iPad mini-ն պետք է կորպորացիայի պատասխանը դառնա մրցակից ընկերությունների կողմից էժան պլանշետների ի հայտ գալուն: Նոր գաջեթը կունենա 7 դյույմանոց Retina դիսփլեյ, իսկ պրոցեսորի հիշողությունը կլինի 512 ՄԲ: Պլանշետը հագեցած կլինի ճակատային տեսախցիկով:
Նոր սարքի մոտավոր գինը կկազմի 249-299 դոլար: Դա մի փոքր ավելի է, քան Google-ի նմանատիպ պլանշետի՝ Nexus 7-ի գինը:





























