Հարգելի ընթերցողներ, մենք ձեզ համար հատուկ անակնկալ ենք պատրաստել: Տեղեկատվական-վերլուծական NEWS.am գործակալությունն սկսում է տեղեկատվական-ժամանցային NEWS.am STYLE նախագիծը:

«Մեր նախագծի առանձնահատկությունը ժամանցային հոդվածների եւ մասնագիտական` նորաձեւությանն ու շոու բիզնեսին առնչվող նորությունների շղթայի համատեղումն է: Առաջին անգամ մեր ընթերցողներին հնարավորություն է ընձեռվում տեսնել ոչ միայն առանձին դրվագներ, այլեւ նորաձեւության եւ շոու բիզնեսի աշխարհի ամբողջական հայեցակարգն ու զարգացման միտումները, այդ աշխարհին նայել մասնագիտական հայացքով», - խոստանում է NEWS.am STYLE-ի խմբագիր Եկատերինա Մարգարյանը:

Մեր NEWS.am STYLE կայքում կարող եք գտնել նորաձեւության, երաժշտության, հոգեբանության եւ գեղեցկության արվեստի վերաբերյալ բոլոր նորություններն ու  օգտակար տեղեկատվությունը, ավելին իմանալ սիրո եւ սեքսի մասին, այն մասին, թե գեղեցկության եւ կարիերայի համար պայքարում ինչպես  պահպանել առողջությունը: Մենք ձեզ համար կազմակերպում ենք ֆորումներ եւ քվեարկություն: Արտահայտեք ձեր կարծիքը նորաձության հավաքածուների մասին, քվեարկեք ձեր սիրելի աստղի օգտին: Մեր կայքում կարող եք դիտել Միլանի, Փարիզի եւ Նյու Յորքի ցուցադրությունները, հայրենակից եւ արտասահմանյան աստղերի անկեղծ հարցազրույցներն ու լուսանկարները, հոգեբանական խորհրդատվություն, լավագույն դիմահարդարների գաղտնիքները եւ առաջատար մոդելյերների հավաքածուները:

«NEWS.am STYLE նախագծով զբաղվող թիմը կազմված է հմուտ լրագրողներից, նորաձեւության եւ շոու բիզնեսի գիտակներից եւ պարզապես բարձրաճաշակ մարդկանցից: Մենք աշխատում ենք նրանց համար, ովքեր գնահատում են գեղեցկությունը եւ անկախ են, չեն կրկնօրինակում ուրիշներին եւ սեփական ոճն են կերտում: Բայց մեզ բոլորիս հետաքրքիր է տեղեկանալ նաեւ ուրիշների` մեզ պես վառ անհատականությունների կյանքի եւ փորձի մասին», - հավելում է  Եկատերինա Մարգարյանը:

Չմոռանաք մեր նախագծին միանալ Facebook, Twitter եւ ВКонтакте սոցիալական ցանցերում:

Մենք աշխատում ենք ձեզ համար: NEWS.am STYLE-ը տարածաշրջանային եւ հայկական համացանցային սեգմենտի առաջատար NEWS.am տեղեկատվական-վերլուծական գործակալության մասն է: Լրատվական հսկա NEWS.am-ը ներառում է նաեւ NEWS.am Sport մարզական նորությունների կայքը: Մենք շարունակում ենք անընդհատ զարգանալ` միշտ մեկ քայլ առաջ գտնվելով:

NEWS.am-ը ձեր հուսալի գործընկերն է եւ նորությունների ձեր աշխարհը: Եղեք հաջողակ, առողջ, գեղեցիկ եւ երջանիկ` մեզ հետ միասին: