Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում վթարի է ենթարկվել երթուղային Մախաչկալա-Մոսկվա ավտոբուսը: Արդյունքում 4 մարդ զոհվել է, 20-ը` վիրավորվել: Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի Կրասոչնայա բնակավայրի մոտ, հայտնում է «gazeta.ru»-ն:
Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ Մախաչկալա-Մոսկվա ավտոբուսը բախվել էր ՎԱԶ-2109-ին: Ըստ նրա` ավտոբուսում եղել է 30 մարդ: Վթարի հետեւանքով ավտոբուսը շրջվել է, զոհվել են երկու մեքենաների վարորդները:
Վթարի վայր են ժամանել հրշեջները, շտապօգնության բժիշկները եւ ոստիկանության աշխատակիցները: Վթարի հանգամանքները ճշտվում են, հաղորդում է ՆՏՎ-ն:




























