Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկում են ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովի բնակարանը: Այդ մասին նա հայտնել է «ՌԻԱ Նովոստիին», ինչից հետո կապն ընդհատվել է:
Ավելի վաղ ՔԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել էր գործակալությանը, որ հետաքննությունն ստուգում է ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ տեղեկությունները: Ավելի վաղ ՔԿ-ն ստուգում էր անցկացրել «Բողոքի անատոմիա-2» ֆիլմի փաստերով:
«Հաստատվել է, որ ֆիլմում ձայնը պատկանում է Ուդալցովին, իսկ հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի երկրորդ կեսին` Մինսկում: Վրաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է Գիվի Թարգամաձեն, Մոլդովայոմ Վրաստանի հյուպատոս Միխայիլ Իաշվիլին եւ նրա 3 օգնականները: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը, նրա օգնական Լեբեդեւը, Պետդումայի պատգամավոր Իլյա Պոնամարյովի օգնական Ռազվոզժաեւը», - ասել է Մարկինը:
Ստուգման ընթացքում ՔԿ-ն մոնտաժի նշաններ չի հայտնաբերել: Գործ է հարուցվել Ուդալցովի, Ռազվոզժաեւի, Լեբեդեւի եւ այլոց դեմ:





























