Ռուսաստանում եկվորներին թույլ կտան աշխատել խանութներում. հաջորդ տարվանից խանութների անձնակազմի մեջ կարող են օտարերկրացիներ լինել:

Մանր եւ միջին ձեռնարկությունների մրցակցութան  եւ զարգացման հարցերով կառավարական խորհրուրդը Աշխատանքի նախարարությանը հանձնարարել է կառավարության հաստատմանը ներկայացնել մանրածախ ոլորտում օտարերկյա աշխատողների զրոյացված քվոտաների վերացման մասին նախագիծը: Ենթադրվում է, որ մանրածախ առեւտրում ներգաղթյալների թիվը չպետք է գերազանցի կազմակերպության աշխատակիցների ընդհանուր քանակի 25 տոկոսը, գրում է «Վեդոմոստին»: Ռուսաստանի կառավարությունը եկվորներին արգելել է աշխատել մանրածախ առեւտրում եւ շուկաներում  2007 թ-ից:

Ինչպես գրում է ռուսական պարբերականը, իրականում այս սահմանափակումը չէր աշխատում, քանի որ արասահմանցիները շարունակում էին աշխատել սննդի խանութներում:

Մանրածախ առեւտրով զբաղվող ընկերութունների ասոցացիայի հաշվարկով միայն Մոսկվայում այս ոլորտում գրանցված է մոտ 60 000 աշխատատեղ: Ընդ որում մանրածախ առեւտրում Մոսկվայում, ասոցացիայի տվյալներով, աշխատում են 30 հազարից-35 հազար մարդ: Կադրերի 5-25 տոկոս պակասությունը ասոցացիան գնահատում է ըստ շրջանների: