Փողն ամենակեղտոտ բանն է` բառի ամենաուղիղ իմաստով: Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի եւ Թագուհի Մարիայի համալսարանի (Մեծ Բրիտանիա, Լոնդոն) գիտնականների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում ամեն յոթերորդ թղթադրամի եւ բանկային քարտի վրա կղանքի հետքեր են հայտնաբերվել:
Ձեռքերի վիճակի անալիզը ցույց է տվել, որ դեպքերի 26%-ում դրանց մակերեւույթին կղանքի հետքեր են հայտնաբերվել` հիմնականում E.coli, Staphylococci-ի առկայությամբ: 272 մարդկանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանցից միայն 39%-ն է ուտելուց առաջ լվացվում, 91 տոկոսը հավաստիացրել է, որ զուգարանից հետո ջանասիրաբար լվանում է ձեռքերը, սակայն հետազոտություններն այլ բան են ասում: Ձեռքերն օճառով լվանալով կարելի է ինֆեկցիաները կրճատել մինչեւ 42%-ով, ընդգծում են բժիշկները: Համաձայն հետազոտության` ձեռքերը լվանում է բնակչության ընդամենը 69% -ը, հայտնում է pravda.ru-ն:





























